HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սիսիանում ջրից թունավորումը ջրատարի անսարքության հետեւանքով է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց:

Հարցին, թե ինչու է Անահիտ Ավանեսյանը մասնակցել ԱԽ նիստին՝ չլինելով անդամ, նախարարի պաշտոնակատարը չպատասխանեց: ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նույնպես չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտնեց, որ նիստից հետո տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ:

Անդրադառնալով Սիսիանում տեղի ունեցած թունավորման դեպքին՝ Ավանեսյանը հայտնեց, որ ադրբեջանցիների կողմից ջրի թունավորման վերաբերյալ այս պահին որևէ բան չի հուշում:

«Դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է: ՀՎԿԱԿ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Սիսիան, վերցրել նմուշներ ջրի բոլոր կետերից, այժմ փորձաքննություն է իրականացվում»,- ասաց Ավանեսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter