HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ կսահմանվեն

Գործադիրը մի շարք որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի շրջանակում վարկերի կամ լիզինգի մարման ժամկետները երկարաձգելու, մայր գումարի և տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետներ է սահմանելու:

Ինչպես պատճառաբանված է կառավարության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ, նման որոշում ընդունելը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։

Ֆինանսական կառույցներից ստացված տվյալների համաձայն, շուրջ 348 շահառուներ ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որոնց վարկային պարտավորությունները կազմում են շուրջ 1.3 մլրդ դրամ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ Ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter