HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կառավարությունն ընդունեց «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը»։ Այն ընդունվեց միաձայն, զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Նախագծով առաջարկվում էր վերանայել «Նախադպրոցական կրթական չափորոշիչները»` հիմնվելով «Հանրակրթության պետական չափորոշչի» վրա՝ ապահովելով սահուն անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց։ Այս մասին նիստի ընթացքում ասաց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ չափորոշիչը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները, կրթական ծրագրերի բովանդակությունը, ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը։

Չափորոշչի համար թիրախային խումբ են համարվում 0-6 տարեկան երեխաները, որի մեջ են մտնում նաև մսուրներ այցելողները։ Նախարարի խոսքով՝ մսուրը դառնում է որպես երեխային կրթելու միջավայր։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

1) ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները.

2) երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը.

3) երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, որոնք հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը.

5) նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի անվտանգ միջավայրի և աղետներին պատրաստվածության չափանիշները:

Ըստ որոշման՝ չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը. հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի իրականացումը նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է՝ անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

Սահմանվում է, թե ինչ կարողություններ, գիտելիք պետք է ունենա նախադպրոցական հաստատություններում սովորող երեխան։ Նախադպրոցական կրթության կարողություններից են լեզվական և հաղորդակցական կարողունակություն, ճանաչողական և մոտիվացիոն կարողունակություն, ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն, մաթեմատիկական, տեխնիկական, ֆիզիկական, խոսքի և հաղորդակցության կարողություն և այլն։ Չափորոշչով նախատեսված է, թե որ տարիքային խմբում ինչ կարողություններ ու հմտություններ պետք է ունենա երեխան։

Նախադպրոցական կրթության չափորոշչում ներառված է նաև՝ ինչպես պետք է ձևավորել ծրագրի բովանդակությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter