HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանից կարտաքսվի ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղարը

Մոսկվայում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Ռեբեկա Ռոսը կարտաքսվի Ռուսաստանից։ Այդ մասին գրում է «Коммерсант»-ը։ Վերջինիս տվյալներով՝ Ռոսն այն 10 դիվանագետների ցանկում է, որոնց արտաքսման մասին հայտարարվել է այս տարվա ապրիլի 21-ին։ Ամերիկացի այդ դիվանագետները մեկ ամսվա ընթացքում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը։

ՌԴ ԱԳՆ-ից «Коммерсант»-ին հայտնել են, որ Ռոսի արտաքսումը պայմանավորված է ԱՄՆ գործողություններով, որն արդեն կես տարուց ավելին Ռուսաստանին հնարավորորություն չի տալիս Վաշինգտոնի իր դեսպանությունում նշանակել մամուլի քարտուղար։ 

«Վաշինգտոն չեն թողնում այն մարդուն, որը մեր կողմից նշանակվել է մեր դեսպանության մամլո քարտուղարի պաշտոնում, ընդ որում առանց որևէ պատճառ մատնանշելու։ Խոսքը գնում է մեծ փորձով դիվանագետի մասին, որն ավելի վաղ համանման պաշտոններ է զբաղեցրել ՌԴ այլ դեսպանություններում։ Իսկ ԱՄՆ-ն ուղղակի վերադարձրել է այդ անձի փաստաթղթերը՝ նույնիսկ չմեկնաբանելով իր հրաժարման պատճառը։ Այնպես որ սա ռուսական նախաձեռնություն չէ»,- նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ 

TACC գործակալությանը Ռոսը հաստատել է իր արտաքսման լուրը։ 

Մոսկվայում ամերիկյան դեսպանության 10 աշխատակիցների արտաքսումը դարձել է ռուսական կողմի պատասխանը ԱՄՆ նոր պատժամիջոցներին։ Բացի դիվանագետների արտաքսումից, Ռուսաստանը, մասնավորապես, ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը արգելել է վարչատեխնիկական պաշտոնների զբաղեցման համար վարձել Ռուսաստանի կամ երրորդ երկրի քաղաքացիներին։ Ավելի վաղ, ԱՄՆ-ն Ռուսաստանում իր դեսպան Ջոն Սալիվանին հրավիրել էր Վաշինգտոն՝ քաղաքական խորհրդակցությունների և իրավիճակի քննարկման համար։

Լուսանկարը՝ Twitter/ USEmbRuPress

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter