HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան. «Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել»

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը Լեռնային Ղարաբաղում կգերադասեր տեսնել բազմազգ խաղաղապահ ուժեր, այլ ոչ բացառապես ռուսական անձնակազմ։ Այդ մասին Շարպը հայտարարել է BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում։ 

«Ես այստեղ եմ եղել հակամարտության ժամանակ...Պետք է ընդգծեմ անհավանական էմոցիան, որը կապված էր Ադրբեջանի հաղթանակի հետ։ Ես խոսել եմ բազմաթիվ ադրբեջանցիների հետ և լավ հասկանում եմ նրանց»,- Արցախյան երկրորդ պատերազմն այսպես է մեկնաբանել Շարպը։ Վերջինիս խոսքերով՝ Մեծ Բրիտանիան կնախընտրեր, որ հրադադարի բանակցությունները վարեր ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ անձնակազմը լիներ միջազգային։ «Պետք է ուսումնասիրել ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը, ավարտել այդ մանդատը<...> Ինչը կարող է լինել այլընտրանք, ինչը կարող է դրան փոխարինել»,- նշել է Բաքվում բրիտանական դեսպանը։

Այդուհանդերձ, Շարպը դրական է գնահատել Բաքվի, Երևանի և Մոսկվայի եռակողմ բանակցությունների օրակարգը, որով նախատեսվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և տնտեսական համագործակցություն։ 

Շարպն ընդգծել է, որ դեռևս չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Վերջիվերջո, վերջնական կարգավորման հարցը, խաղաղության պայմանագիրը, պետք է լուծվի, և Մինսկի խմբի համանախագահները դրանում պետք է դեր ունենան»,- նշել է Շարպը։

Բաքվում բրիտանական դեսպանը հայկական կողմին կոչ է արել Արդբեջանին տալ ականապատ դաշտերի քարտեզը, իսկ Ադրբեջանին կոչ արել վերադարձնել հայ ռազմագերիներին։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter