HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի Արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Զրուցակիցներն ընդգծեցին տարածաշրջանային կայունության և խաղաղության սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը»,- նշված է կայքում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter