
Միացյալ Նահանգները զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին
Ամերիկայի Միացյալ Նահանգները զսպվածության և սահմանային իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսի թվիթերյան գրառման մեջ։
We are closely following reports of increased tensions along a non-demarcated portion of the Armenia-Azerbaijan border. We understand communication between the parties is ongoing and urge restraint in de-escalating the situation peacefully.
— Ned Price (@StateDeptSpox) May 13, 2021
«Մենք ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածում աճող լարվածության մասին հաղորդագրություններին, որտեղ դեմարկացիայի գործընթացը դեռևս չի կայացել։ Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և զսպվածության ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ ենք անում», - գրել է Նեդ Փրայսը:
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել