HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառատունկ՝ ապօրինի շինարարության վայրում

Այսօրվա համաքաղաքային շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին նաև Մաշտոցի պուրակում օրինականության համար պայքարող քաղաքացիները: «Միասին տնկում ենք հացենիներ» ծրագիր շրջանակներում ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպեպրին անվճար տրամադրեց հացենու տնկիներ:

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները մի խումբ երիտասարդների հետ շրջայց կազմակերպեցին Երևանի կենտրոնի բակերով, որտեղ ծառատունկ իրականացրին ապօրինի շինարարությունից և անտարբեր, անբարեխիղճ վերաբերմունքից տուժած կամ վտանգված տարածքներում:

Հացենիներ տնկվեցին մասնավորապես Խանջյան-Թումանյան ներբակային տարածքում, Նալբանդյան 106/1 ներբակային տարածքներում, ինչպես նաև Աբովյան 32 շենքի մոտ, որտեղ օրերս ակտիվ քաղաքացիների միջամտության և բնակիչների միահամուռ պայքարի արդյունքում դադարեցվել էր հերթական ապօրինի շինարարությունը:

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ այս տնկիները ծառայելու են ոչ միայն կանաչ տարածքների ռեալ վերականգնման գործին, այլև արթնացնելու և միավորելու են քաղաքացիական հասարակության նոր ուժերը՝ ի բարօրություն մեր քաղաքի ապագայի: Տնկիներից ոչ բոլորի անուններն էին պատահականորեն ընտրված: Այսպես, օրինակ, Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցներով պարփակված ներբակային տարածքում տնկված հացենիներից մեկը կոչվում է "Vita", լատիներենից թարգմանաբար՝ «կյանք», որն ըստ ակտիվիստների բացատրության՝ խորհրդանշում է այդ բակում կանաչ տարածքի և միաժամանակ մեր քաղաքում քաղաքացիական ոգու վերածնունդը:

Այդպիսով, հանրային նախաձեռնությամբ իրականացված այս ծառատունկը նպատակ ուներ ակտիվացնելու և համախմբելու քաղաքացիներին, ովքեր այս կամ այն կերպ պայքարել են իրենց կենսամիջավայրում իրականացվող քաղաքաշինական և բնապահպանական ապօրինությունների դեմ: 

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter