HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիացի պատգամավորները պահանջում են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Ֆրանսիայի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, որոնք Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ են, երկրի իշխանություններից պահանջում են սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

«Օգտվելով Մերձավոր Արեւելքում աճող լարվածությունից՝ մի քանի հարյուր ադրբեջանցիներ ներծուժել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածք։ Իլհամ Ալիեւի ռեժիմի հրահրած այս նոր ագրեսիան՝ Արցախի դեմ պատերազմից վեց ամիս անց՝ ի ցույց է նում Ադրբեջանի ռազմաշունչ մտադրությունները»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Վալերի Բուայեն։

Ադրբեջանական պրովոկացիան խստորեն դատապարտել է մեկ այլ պատգամավոր՝ Ֆրանսուա Պուպոնին՝ կոչ անելով Ֆրանսիային արագ գործել՝ կանխելու հետագա էսկալացիան եւ այն լուրջ հետեւանքները, որ կարող են լինել։

Սյունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ մայիսի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Ավելի ուշ Մակրոնը հայերեն գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»:

Լուսանկարում՝ ֆրանսիացի պատգամավորները Երեւանում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, 24-ը ապրիլի, 2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter