HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել արտահերթ նիստ գումարելու համար

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ստորագրահավաք են իրականացնում արտահերթ նիստ հրավիրելու համար: Նախաձեռնության հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք ևս միանում են ստորագրահավաքին:

Պատգամավորները արտահերթ նիստ են հրավիրում Սյունիքի դեպքերը քննարկելու համար: Արման Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պրոցեսն ընթացքի մեջ է` չմանրամասնելով, թե որքան ստորագրություն է հավաքվել:

Նիստ նախաձեռնելու համար հարկավոր է 33 պատգամավորի ստորագրություն, որից հետո նախաձեռնողները պետք է դիմեն ԱԺ նախագահին` հարցը խորհրդի օրակարգում ներառելու համար: ԱԺ խորհրդի հավանությունը ստանալուց հետո կարող է արտահերթ նիստ գումարվել, սակայն միանշանակ չէ, որ իշխող մեծամասնությունը քվորում կապահովի:

Տեղեկացնենք, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում չէ, հեռախոսազանգերին էլ չի պատասխանում:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի երեկվա նիստում հայտարարեց ՀԱՊԿ-ին դիմելու մասին` Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter