HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

591 հոգի դիմել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան. ԳԹԿ-ն ամփոփել է բուհերի ընդունելության հայտերը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ամփոփել է բուհերի ընդունելության հայտերի ընդունման առաջին փուլը։ Այս մասին «Արմենպրեսում» հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ԳԹԿ-ի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ Ըստ նրա՝ 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել, չի եղել որեւէ խոչընդոտ, հայտերի ընդունումն ավարվել է մայիսի 10-ին։ Նասիբյանը ներկայացրեց, թե ինչ է ընդգրկված եղել առաջին փուլում՝ բուհի ընտրություն, մասնագիտության ընտրություն, այդ մասնագիտության պահանջվող քննությունների հայտագրում եւ հանձնում։

Հայտերի ընդունման երկրորդ փուլը նախատեսված է բանակից զորացրվածների, Սփյուռքից եկածների համար, ինչպես նաեւ այն դիմորդների համար, որոնք որոշ պատճառներով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում, երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 26-ից հուլիսի 1-ը։

Առաջին փուլի ավարտից հետ միասնական քննություն հանձնողների թիվը 10957 է, Արցախում՝ 529։ Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1899 է։ Բանավոր քննություն եւ ստեղծագործական աշխատանք հանձնողների թիվը՝ 854։ Մաթեմատիկայից կլինեն ամենից շատ քննություն հանձնողները։ Հակոբյանը նշեց նաեւ, որ այս տարի պարտադիր քննությունից բացի, եղել է հնարավորություն ընտրել մյուս քննական առարկաներից մեկը, դիմորդները նախապատվությունը տվել են անգլերենին։

Հակոբյանը հավելեց, որ հայոց լեզվի քննությունը պարտադիր դառնալուց հետո մայրենի լեզվի նկատմամբ բացը կլրանա։ Հիշեցնենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է հայոց լեզուն բոլոր դիմորդների համար պարտադիր դարձնել։

Այս տարի ամենից շատ՝ 591 դիմորդ դիմել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական գործ մասնագիտությամբ սովորելու համար։ Երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բաժինն է՝ 337, 304 հոգի՝ ԵՊՀ-ի իրավագիտությունում սովորելու համար։ 245 հոգի՝ ՀՊՏՀ-ի ֆինանսներ բաժին, եւ 245 հոգի՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի սերվիս բաժնում սովորելու համար։

Այս տարի կլինի 36 քննական կենտրոն Հայաստանում եւ 5 կենտրոն՝ Արցախում։

Այն դիմորդը, որը չի հաղթահարի առաջին փուլը, հնարավորություն կունենա նորից մասնակցել մրցույթի՝ թափուր տեղերի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter