HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում։

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում (մոտ 120 քմ)։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։32-ին, մարել՝ 12։54-ին։ Մոտ 60 քմ տարածքում այրվել են պատերի լաքապատումը և փայտի մնացորդներ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։32-ին, մարել՝ 12։54-ին։

Մոտ 60 քմ տարածքում այրվել են պատերի լաքապատումը և փայտի մնացորդներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter