
Ավտովթար. 4 զոհ, 9 վիրավոր
Երեւանի Արցախի փողոցում՝ 28 շենքի դիմաց, երեկ՝ ժամը 21:10-ի սահմաններում, միմյանց են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶել» մակնիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶելը» պայթել է, բռնկվել է հրդեհ, եւ մի քանի մարդ այրվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացել է 4, վիրավորվել` 9 մարդ: Վիրավորներից մեկը 7 տարեկան երեխա է: Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել