Մուշեղ Պետոյանը խոստացել է օգնել գյուղացիներին
ԱԺ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Նոր կյանք և Հոռոմ համայնքներ: Բնակիչների հետ ԱԺ պատգամավորության թեկնածուն քննարկել է համայնքներին առավել հուզող խնդիրները:
Թեկնածուի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ երկու համայնքներում էլ առկա է հակակարկտային կայաններ ունենալու խիստ անհրաժեշտություն: Մուշեղ Պետոյանը խոստացավ հնարավորինց աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը: Հանդիպման ընթաքում ներկայացվեց նաև ԲՀԿ նախընտրական ծրագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել