
Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի սահմանին Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և կոչ են անում դադարեցնել այն։ Այդ մասին ուրբաթ օրը՝ մայիսի 14-ին, Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին։ Այդ շրջաններում ուժերի տեղաշարժը անպատասխանատվություն է, ինչպես նաև չհիմնավորված սադրիչ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը անմիջապես հետ կքաշի իր ուժերին և կդադարեցնի սադրանքները»,- նշել է ամերիկացի դիվանագետը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել