
Ուռուտի բնակիչները դեմ են. նոր հանքավայրի համար հանրային լսումները չկայացան
Համայնքի բնակիչների միջամտության և դեմ լինելու արդյունքում Ուռուտի համայնքապետարանում 2021թ. մայիսի 14-ին կայանալիք հանրային լսումը տեղի չունեցավ: Այս բովանդակությամբ արձանագրություն է կազմել Ուռուտ բնակավայրը` վարչական ղեկավար Սերգո Զուլհակյանի ու հանրային լսման արձանագրող Ն. Անդրեասյանի ստորագրությամբ:
Լոռու մարզի Լոտի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում այսօր նախատեսված էին Ստեփանավանի հանքային շրջանի Ուռուտի տեղամասի բազմամետաղների հանքավայրում երկրաբանական աշխատանքներ կատարելու շրջակա միջավայրի գնահատման հանրային լսումները: Դրանք նախաձեռնել էր «Ջին հոլդինգ լիմիթիդ» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվարին: Բաժնետերը Աշոտ Քալանթարյանն է։
Ուռուտը Ստեփանավանից 7 կմ է հեռու: Ունի 1050 բնակիչ: Զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բաջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, ինչպես նաև անասնապահությամբ:
Մեկնաբանել