HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 15-ին՝ ժամը 09։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի - Քաջարան հատվածի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։

«Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ից տեղեկացնում են, որ հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1000 խմ)՝ ժայռաբեկորների և հողային զանգվածի, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի անցանելի։

Փրկարարների օգնության կարիք չի եղել։

Ժամը 09:20-ից «Մեղրի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են մաքրման աշխատանքներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter