HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Դատավոր Քրիստինե Մկոյան. «Կաշառքից հրաժարվելը հեշտ է»

Վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանի համար միևնույն է՝ իրեն կդիմեն «տիկին Մկոյան», «դատավոր Մկոյան», թե «Քրիստինե»: Գործընկերների հետ շփման հարցում նա պատնեշ չի դարձնում ոչ  դիմելաձևը, ոչ էլ իր աշխատասենյակի դուռը, որ հարցազրույցի ընթացքում բացվում էր նաև առանց թակելու: Այս տարի «Լավագույն դատավոր» ճանաչված Քրիստինե Մկոյանը խախտում է այն պաշտոնյաների հարազատ ավանդույթները, որոնց մասին առավելագույնը կարելի է  CV գրել:

 ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հինգերորդ կուրսում էր սովորում (1999թ.), երբ փոխդեկանը կանչեց իր աշխատասենյակ և ասաց, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորի օգնականի թափուր պաշտոն կա: Ուսանողական նստարանից աշխատանքային գրասենյակ տեղափոխվելը շատերի փնտրած հաջողությունն է: Ասում են` դրան հասնելու ուղիներից մեկը «ծանոթն» է:

Քրիստինե Մկոյանը պատմում է, որ այդ «ծանոթը» բուհում սովորելու իր տարբերակն էր, երբ բավարարվում էր ոչ թե ստույգ ժամի դասի գնալով և վերադառնալով մեկ այլ ստույգ ժամի, այլ ժամանակ էր գտնում  իրավաբանական գիտելիքները տարբեր ընկերություններում փորձարկելու համար: Այնպես որ, չնայած փոխդեկանի առաջարկը պարտավորեցնող էր, բայց նա դրան պատրաստ էր. դատավորի օգնականի հաստիքում աշխատանքի անցնելու համար փորձաշրջանը սահմանվածից կարճ տևեց:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում նա աշխատեց մինչեւ 2003 թվականը, նախ՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։

Քրիստինե Մկոյանը աշխատանքի տարավ նաև բուհում դատավորի մասին ձևավորած իր պատկերացումը: «Ինձ թվում էր` նա մարդ է, ով օրինակ պետք է լինի  բոլոր քաղաքացիների համար, որ բոլորը նրանից սովորելու բան պետք է ունենան»,- ասում է նա: Չնայած չի մանրամասնում, թե ինչպիսին էր այն դատավորը, ում օգնականն էր նշանակվել ինքը, բայց հիշում է, որ առաջին աշխատավայրում հիասթափություններ չունեցավ: Ավելին, աշխատանքի ընթացքում հասկացավ, որ ավելի շատ կուզեր ոչ թե դատավորի աջ ձեռքը լինել, այլ որ մուրճիկն իր ձեռքում լիներ. դատարանում ծնվեց և որոշակիացավ դատավոր դառնալու ցանկությունը: 

Հետո կարիերայի «սանդուղքով» հասավ ՀՀ նախագահի աշխատակազմ: 2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատեց ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ 

Սա աշխատանքային կենսագրության այն օրինակն է, որում պաշտոնները միայն բարձրանում են:  Նա աշխատավայրը հաճախ է փոխել, ինչպես պատմածից կարելի է եզրակացնել, լավագույնը լինելու պատճառով:  

«Ինձ թվում է` լավագույնը լինելու համար պետք է պարզապես չկենտրոնանալ դրա վրա,- ասում է Քրիստինե Մկոյանը,- ես չեմ ծրագրում` ինչպիսին լինել, ես  այսպիսին եմ: Հատուկ քայլեր չեմ արել ուշադրության կենտրոնում հայտնվելու համար: Ավելին, ես այդ մրցանակը ինքս չեմ ստացել, որովհետև այդ ժողովի ժամանակ հանրապետությունում չէի, ուսումնական այցի շրջանակներում գտնվում էի Գերմանիայում: Գործընկերներս զանգահարեցին և տեղյակ պահեցին»:

Արդեն երեք տարի է, ինչ գործում է դատավորներին պարգևատրելու և լավագույն դատավոր ընտրելու ավանդույթը: «Սակայն այդ ընթացքում երբեք իմ մտքով չի անցել, թե «ես էլ լինեմ». շատ շնորհակալ եմ, որ իմ աշխատանքը գնահատվել է»,- ասում է նա:

2008 թվականին նա նշանակվեց ՀՀ վարչական դատարանի դատավոր։ Երբ դատավորի ներսում համագործակցում են խիղճն ու օրենքը, ստացվում է օգտակար խառնուրդ՝ արդարադատություն: Այսպես է մտածում Քրիստինե Մկոյանը: Սակայն դատավորի աշխատանքային գործունեության պատմության մեջ քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կայացրած վճիռը և՛ օրինական է եղել, և՛ խիղճը տանջող:

«Պետք է կարողանաս քեզ տիրապետել,- ասում է նա և ժպտում կոփված հանդարտությամբ:- Օրինակ՝ շատ դաժան է, երբ տեսնում ես, որ խնդիրը մոր և որդու միջև է, մայրը տնից զրկվել է, որովհետև որդին ավելի խորամանկ է եղել, ավելի շուտ է գնացել և դիմել տեղական ինքնակառավարման մարմին»:

Երբ օրենքը խախտված չէ, դատավորի գործառույթը չէ որոշել քաղաքացու խորամանկության չափը: Խիղճն օրենքի առաջ խեղճացնելը Քրիստինե Մկոյանի աշխատանքային դժվարություններից մեկն է:

Իսկ, օրինակ, իրեն առաջարկած կաշառքից հրաժարվելը, ասում է, իր համար շատ հեշտ  է. «Ես  բավականին լավ աշխատավարձ եմ ստանում (չեմ ասի, որ շատ բարձր, բայց լավ), ու իմ կարծիքով, ցանկացած ողջամիտ մարդ այս դեպքում ռիսկի չի դիմի...»:

Մեկնաբանություններ (19)

GB
This is a new Armenia's social system, created by Communist party, unfortunately Armenia's oligarchs adopted the Bolshevik's best attitude for themselves, and spreading their deadly disease among normal Armenian population!! They are traitors and enemy of Armenian people!! God bless you Judge Kristineh Mkoyan!!
Nan
Ara. 17hamar,ocharotvac ,xelq bajaneluc eshi hetevum es kangnel erevuma
STS
Քանի որ դժվար հասկացողները շատ են ասեմ, որ գրածով կասկածի տակ չեմ դնում ոչ Ք. Մկոյանի գիտելիքները ոչ էլ մյուս արժանիքները: Ասածս ընդամենն այն էր, որ էդ արժանիքները, որոնք լավ են, ինքնին առաջընթացի միակ պայման չեն: Քանի որ նախանձ են վերագրում ինձ, կրկին ասեմ, դուք ուղղակի խառն եք: Կներեք, որ մանրանում եմ, Ք. Մկոյանի հետ ոչ մի կերպ չեմ առնչվել: ԻՍԿ հատուկ բարոնին------- Եթե ինքդ ուղեղի ծալք ունենաս, կհասկանաս, որ Ք. Մկոյանին մասին վիրավորական բան չեմ գրել, ու ոչ մեկի չեմ վիրավորում: Բայց քո գրածի համար, մի գուցե ուղեղիդ ծալքերից բացի ի ցույց դնեմ նաև այլ ծալքեր........
STS
Չարախնդացողին ասել եմ......: Նենց որ էդ չքմեղ ոգևորություններին վերջ տվեք. ՄԻԳՈՒՑԵ ՄԻ ԲԱՆ ԳԻՏԵՄ ՈՐ ԱՍՈՒՄ ԵՄ???? ԻՍԿ քեզ վահագն, ենթադրությանդ համար նենց պասլատ կանեմ ծագումդ կմոռանաս
nan
15 hamar@ inqnel chgiti te icha grum)verjin toxerum henc inqna charaxosum)
Armen
Ete datavornerin verevnerits chxangaren, shater@ azniv kashxaten. Kartsum em nran chen hamarzakvum kaxakakan patverner ev hrahangner tal verevits, da el erevi nra aravelutyunn e. Bolor depkerum nran shnorhavorum em em ev maxtumun hajoxutyun. Isk charaxosnerin hishetsnem vor ashxari voch mi erkrum(dataranum) batsarzak ardarutyun chka, chi exel ev chi linelu.
nare
Քրիստինե Մկոյանի նկարնա, ու մեր հայ ժողովուրդը ինչքանա սիրում չարախոսել ու բամբասել լավ մարդկանց մասին, անձամբ չճանաչելով նրանց, թող գոնե մեր դատավորների մի մասը Մկոյանի նման ազնիվ, արդար, ու մեծատառով մարդ լինեն.
nan
ete iroq ays anmex demqov kin@ kasharq chi vercnum mer erkrum??? djvar dzqi voncel lini mi ban ksarqen u khanen , bayc karoxa inq@ chi davator@ sxal en nkarel?))
Baron
STS հուզվել պետք չէ, ավելի լավ է հեռու խաղաս, փոշի չանես... Մարդկանց պետք չէ միշտ քո արշինով չափես: Մի բան գրելուց առաջ մի քիչ ուղեղիտ ծալքերին զոր տուր, եթե դրանք դեռ լրիվ արդուկով հարթեցված չեն:
tuf Raf
What a great example, I believe there should be more decent, honourable, moral women in positions of responsibility and power. Perhaps then respectable armenians will get their chance to grow and develop their country into a decent country with a fraction of the corrpution currently rife here. Well done. You have my respect Kristeneh. I wish you success and promotion in your job and happines and contentment in life.
A.T. /Ani Torosyan/
Ուժեղ մարդկանց մասին չարախոսելը նորություն չէ ... Թող Մկոյանի նման դատավորները միայն ավելանան մեր դատական համակարգում : Սրտանց ուրախ եմ, որ ճանաչվել է լավագույն դատավոր տիկին Մկոյանը
Մարինա
Ի հեճուկս ոմն TST-ի ինձ մոտ նման հեգնական հուզմունք չառաջացավ, այլ ընդհակառակը, անկեղծ ասած շատ ուրախացա: Կարող եմ նշել միայն, որ նրա գիտելիքները, պարկեշտությունն ու ունակությունները որևէ կասկած չեն առաջացնում: Բնականաբար հաջողությունների հասած մարդկանց մասին կլինեն նաև չարախոսներ և նախանձողներ: Ինչ վերաբերվում է հուզվողներին, ապա ես դա կարող եմ որակել միայն չարախնդություն կամ էլ իրենց համար անհաղթահարելի բարդույթ:
Էդվարդ Իսկանդարյան
Շատ ուրախ եմ, որ գնահատվել եք ըստ արժանվույն, Դուք արժանի եք ավելիին:
STS
ՀԵՍԱ ԿՀՈՒԶՎԵՄ...., ԻՀԱՐԿԵ ԳԵՂԵՑԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ՖԱՆՏԱԶԻԱՅԻ ԺԱՆՐԻՑ: Ք. ՄԿՈՅԱՆԸ ԴԱՏԱՎՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ԳԵՎՈՐԳ ՄՀԵՐՅԱՆԻ ՋԱՆՔԵՐՈՎ, (ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱ ԿՈՒՐՍԵՑԻՆ ԷՐ), ԵՎ ՈՉ ԹԵ ԻՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ; ԱՅՆՊԵՍ ՈՐ ՉԱՐԺԻ ԳԼՈՒԽ ԱՐԴՈՒԿԵԼ ԹԵ ԼԱՎ ՍՈՎՈՐՈՒՄ ԷԻ, ԳԻՏԵԼԻՔ, ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ................
A.T.
Միշտ հիացել եմ Քրիստինե Մկոյանով: Զուսպ, հավասարակշռված, համբերատար և խոհեմ մարդ: Ողջունելի կլինի, որ շատ դատավորներ նմանվեն իրենցից շատ ավելի երիտասարդ այսպիսի կադրերի...
Անահիտ
ՀՀ քաղաքացիների համար կարևորագույն հարց է արդար դատական համակարգ ունենալը: Դա կարևոր է նաև պետության կայացման և ապագայի տեսանկյունից: Սակայն, ցավոք, ՀՀ դատարանները մեր «Աքիլեսյան գարշապարն» են: Իհարկե ուրախալի է, որ մենք էլ արդար դատավորներ ենք, բայց, կարծում եմ` եզակի դեպքերը հուսադրող լինել չեն կարող: Մեր երկրին անհրաժեշտ է ՕՐԵՆՔի գերակայությամբ առաջնորդվող իրական արդար, անկախ և անաչառ դատարան, դատաիրավական իրական բարեփոխումներ, երբ դատական գործընթացի ելքը կանխատեսելի կլինի` ելնելով օրենքի նորմից, այլ ոչ թե կողմերի դիրքից, պաշտոնից և կամ սոցիալական դրությունից:
Նունե Հովսեփյան
Լրագրողական աշխատանքն ուղղակի փայլուն էր: Մեծ հաճույքով կարդացի: Շնորհակալություն Մարինեին:
Տաթևիկ Կիրակոսյան
Կարծում եմ,որ Ձեր բարեխիղճ և արդար աշխատանքն իրոք արժանի է բարձր գնահատականի: Շնորհավորում եմ ճանաչվելու կապակցությամբ:
Lilit Telyan
շատ ուրախ եմ, ռր Քրիստինեի բարեխիղճ աշխատանքը գնահատվում է, հուսանք, որ օրինակը վարակիչ կլինի, դրա կարիքը շատ ունենք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter