HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կարծում են, որ ՀԱՊԿ-ին դիմելով՝ Երևանը քաղաքականացնում է Սյունիքում առկա իրավիճակը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելով Հայաստանը փորձում է քաղաքականացնել երկու երկրների սահմանին առկա խնդիրը։ Այդ մասին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

«Նախարար Ջեյհուն Բայրամովը ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի խնդրով, ոչ մի հիմք չունի, և ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի ղեկավար օղակների կողմից խնդիրը քաղաքականացնելու փորձ»,- նշվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Բայրամովը Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հայտնել է, որ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության ղեկավարը գործուղվել է դեպքի վայր, որտեղ հայկական կողմի հետ ընթանում են բանակցություններ։ «Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման պատահարները պետք է լուծվել քաղաքական մեթոդներով և բանակցությունների ճանապարհով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել էին մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծել էր Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter