
Չինաստանն առաջին անգամ տիեզերական սարքավորում է իջեցրել Մարսի վրա
Չինական «Տյանվեն-1» տիեզերական սարքավորումը բարեհաջող վայրէջք է կատարել Մարսի վրա։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը։
Վայրէջքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 03:18-ին՝ Մարսի հյուսիսային կիսագնդի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում։ Այն տեղի է ունեցել ամբողջապես ավտոմատ ռեժիմով։
#Mars #Zhurong #CNSA#Tianwen #Tianwen1 pic.twitter.com/PX8ANlIOHu
— China National Space Administration (CNSA) (@CNSA_en) May 15, 2021
«Վայրէջքը չափազանց բարդ էր ցամաքային վերահսկողության բացակայության պատճառով, մարսագնացն այն ինքնուրույն էր իրականացնում»,- հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչության ծրագրերի աշխատակից Գեն Յանը:
Մարսագնացն արձակվել է 2020 թվականին հունիսի 23-ին՝ Հայնան կղզում գտնվող տիեզերակայանից: Այն Մարսի ուղեծիր էր դուրս եկել 2021 թվականի փետրվարին, որից հետո շուրջ երկու ամիս ուսումնասիրում էր վայրէջքի հնարավոր վայրերը։
Առաջիկայում վայրէջքի մոդուլից դուրս կգա «Չժուչժուն» մարսագնացը և կսկսի մոլորակի մակերևույթի ուսումնասիրությունը։ Դրա աշխատանքի պլանավորված ժամկետը կազմում է 90 մարսյան օր։ Այն կարող է շարժվել ժամում 200 մետր արագությամբ։
Սա Չինաստանի առաջին վայրէջքն է այլ մոլորակի վրա։ Չինաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը՝ ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո, որը կարողացավ տիեզերական սարքավորում իջեցնել Մարսի մակերևույթին։
2020 թվականի հուլիսին, Չինաստանից զատ, կարմիր մոլորակի վրա «Պերսևերանս» մարսագնացն էր իջեցրել նաև Միացյալ Նահանգները, որն այդ մոլորակի մակերևույթին իջել է այս տարվա փետրվարին։
Լուսանկարը՝ Xinhua News Agency-ի
Մեկնաբանել