HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. «Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն»

Մայիսի 6-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց, «Հայ ազգային Կոնգրես» դաշինքի քարոզչական նյութերի բաժանման առաջին օրերը, կարծես թե, վարչախմբին ցնցումների մեջ է գցում։ Ապրիլի 15-ին կոպտորեն խոչընդոտվել են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական նյութերի տարածումը։ Դա արել է ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի ուղարկած սադրիչ խումբը։

Նրանք հանդես են եկել, իբր, որպես տվյալ տարածքի բնակիչներ, բակից-բակ հետեւեւել քարոզչական նյութեր բաժանողներին և պահանջել հեռանալ «իրենց տարածքից»։ Հրոսակային այս խումբը հարձակվել է քարոզչություն իրականացնող խմբի վրա, ինչի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:

Սա, թերևս, Սամվել Ալեքսանյանի պատասխանն է Հայ ազգային կոնգրեսի թեկնածուի Նիկոլ Փաշինյանի հրապարակային բանավեճի առաջարկին` դրանով հավաստելով բանական բանավեճի համար իր անկարողությունը և ապավինելով բացառապես իր կողմից հովանավորվող և իր էությանը հոգեհարազատ քրեական էլեմենտներին։

Հայ ազգային կոնգրեսը չի նահանջելու իր` իշխանությունը, քաղաքական համակարգն ու պետական ինստիտուտները զավթած կրիմինալից ազատվելու նպատակից ու շարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտների: Կոնգրեսը պահանջում է, որպեսզի ոստիկանությունը բացահայտի և պատասխանատվության կանչի ապօրինություններ կատարողներին։ Կատարված ապօրինությունը միաժամանակ նշանակում է, թե վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանի բազմիցս տված խոստումները` օրինական ընտրություններ անցկացնելու մասին, գրոշի արժեք չունեն։

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հենց նոր մոտ 35 րոպե տեսա այս տեսանյութը A1+-ում: Լրիվ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է: Պարզ երևում է,որ մի խումբ ԾԱԽՎԱԾ ու ԼՔՏԻ կանայք գոռգոռալով ու վիրավորելով Նիկոլ Փաշինյանին թույլ չտվեցին բերանը բացել: Լրիվ ՖԻԶԻԿԱԿԱՆ-ՄՈՒՍԿՈՒԼԱՅԻՆ-ՍՏԱՄՈՔՍԱՅԻՆ «ընտրություններ» ու 5000 դրամանոց ՔՅՈՒՉԻ ԱՆԳՅԱԼՆԵՐ: ՈՉ ՄԻ քաղաքակիրթ ՄՏՔԱՅԻՆ-ԻԴԵՈԼՈԳԱՅԻՆ բանավեճ-երկրում ԱՊԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ճիշտ ուղին գտնելու համար:Կարծես թե էդ բակի տեր ու տիրականն են: Եթե ԱՅՍՊԻՍԻ «կանայք» են «ընտրողները», ես ԱՄԱՉՈՒՄ եմ Հայ լինելու համար: Թեև իրականում ԵՍ ՀԱՅ ՉԵՄ, այլ Սյունեցի: Այսօր Հայաստանը ԼՐԻՎ ԿՐԱԽԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ երկիր է: Ամեն ազգ իր ճակատագրին ու ղեկավարներին է արժանի:Օլիգարխային-cowboy-ական «քաղաքամայր» Երիվանը-պատուհասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter