HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրել են ԵՄ-ին ինտեգրվելու համագործակցության հուշագիր

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Մոլդովայի արտաքին գործերի նախարար Աուրելիու Չոկոյը մայիսի 17-ին Կիևում, իրենց ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ միասին, ստորագրել են ԵՄ-ին ինտեգրվելու համագործակցության հուշագիր։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։ Փաստաթղթի ստորագրումը կայացել է երեք երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ ճեպազրույցի ժամանակ։

«Այս հուշագիրը հաստատում է եվրոպական հեռանկարի իրականացման ուղղությամբ ակտիվ աշխատելու մեր մտադրությունը»,- նշել է Կուլեբան։ Նրա խոսքերով՝ փաստաթղթում նշվում է, որ երեք երկրները չունեն այլընտրանք, քան ԵՄ ինտեգրումը։ 

Վրաստանի արտաքին գործերի նախարարը ևս հաստատել է կողմերի մտադրությունը՝ ընդլայնելու Եվրամիության հետ քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև այն քայլերը, որոնք կնպաստեն այդ հարցում առաջընթացի գրանցմանը։ Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն էլ նշել է, որ հուշագիրը կնպաստի երեք երկրների միասնական նպատակին՝ հաջորդ տասնամյակի ընթացքում անդամակցել Եվրամիությանը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter