HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը լրացուցիչ 10 մլն եվրո կհատկացնի Արցախում տուժածներին աջակցելու համար

Եվրամիությունը հումանիտար օգնության տեսքով լրացուցիչ 10 միլիոն եվրո կհատկացնի արցախյան հակամարտության արդյունքում տուժած անձանց աջակցության նպատակով։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մայիսի 17-ին, հայտարարել է ԵՄ Ճգնաժամերի կարգավորման և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։ «Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը պահանջում է մեր ուշադրությունը, քանի որ COVID-19-ի համավարակը ավելի է խորացնում հակամարտության հետևանքները»,- նշել է Լենարչիչը։

Նա նշել է, որ Եվրամիությունն էականորեն կընդլայնի աջակցությունը, որպեսզի օգնի հակամարտության արդյունքում տուժած անձանց հիմնական կարիքների բավարարմանն ու կյանքի վերակազմակերպմանը։ Խոսքը, հիմնականում, սննդամթերքի, հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի և բժշկական սպասարկման մասին է։ Հումանիտար օգնությունը կներառի նաև տուժածներին սոցիալ-հոգեբանական աջակցություն։

Իր հերթին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ Բրյուսելի օգնությունն այսքանով չի ավարտվի։ Եվրամիությունը, մասնավորապես, կշարունակի ջանքեր ներդնել երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման և տարածաշրջանի կայունացման համար։ Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, հատկացրել է ավելի քան 17 միլիոն դոլար։

Լուսանկարը՝ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter