5 օրում ԲՊՏ-ի կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 500 հազար դրամ
Ապրիլի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ-ն կայացրել է 780.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկել է 415.45 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 75.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 234.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված, ապօրինի ծառահատման գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 106.45 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Սյունիքի ՏԲ-ն 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արմավիրի ՏԲ-ն 2 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի ՏԲ-ն 1 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների հայտնաբերած որսի կանոնների խախտման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 541.0 հազ. դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել