
Նկարահանվել է ֆիլմ՝ Ջերմուկի բնության և սպասվելիք էկոլոգիական վտանգների մասին (վիդեո)
Ջերմուկի երիտասարդները նկարահանել են ֆիլմ՝ ցույց տալով Ջերմուկ առողջարանային քաղաքի գեղատեսիլ վայրերը և թաքնված բնության հրաշք անկյունները: Ֆիլմը երկու ենթատեքստ ունի՝ ցույց տալ քաղաքի հրաշք բնությունը և սպասվելիք էկոլոգիական վտանգները:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի ունեցավ Մաշտոցի այգում, հնչեցին բազմաթիվ հարցեր, բարձրացվեցին խնդիրներ, որոնք համընդհանուր են Հայաստանի մնացած էկոլոգիական թեժ կետերում: Թեղուտ, Քաջարան, Հրազդան, Հանքավան, և այսօր նաև ոչ պակաս ակտուալ և մտահոգիչ թեմա է նաև Ջերմուկը:
Ջերմուկում բնակչությունը միանշանակ դեմ է արտահայտվում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին, որն իրականցնում է «Գեոթիմ» ընկերությունը: Ինչպիսի վնասներ կհասցվի Ջերմուկ առողջարանային քաղաքի էկոլոգիային և տնտեսությանը, այս և մնացած այլ հարցերի պատասխաները կարող եք գտնել ֆիլմում:
Ֆիլմի հեղինակներն են Արտաշես Առաքելյանը, Վազգեն Գալստյանը, Անուշավան Խաչատրյանը:
Թեհմինե Ենոքյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել