Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդից
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդից։ Այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ռոբերտ Քոչարյանը որոշել է հեռանալ ԲՖԿ «Սիստեմայից։ Մի քանի օր առաջ նա հրաժարվել է շարունակել աշխատանքը տնօրենների խորհրդում։ Ըստ արժանավույնի գնահատելով 12-ամյա արդյունավետ աշխատանքի պատմությունը, Նախագահ Քոչարյանը, այնուամենայնիվ, սկզբունքային որոշում է կայացրել հրաժարվել այն շարունակելու հնարավորությունից։ Նա կավարտի իր պարտականությունների կատարումը հունիսի վերջին կայանալիք բաժնետերերի ժողովից հետո։ Նախագահ Քոչարյանն այլևս կենտրոնացնելու է իր ուշադրությունը և ջանքերը Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարման և քաղաքական օրակարգի հարցերի լուծման վրա»,- հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանյան «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել