Պուշկին-Սարյան խաչմերուկում բռնկված հրդեհը մարվել է
Մայիսի 18-ին՝ ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկին-Սարյան փողոցների խաչմերուկում՝ եռահարկ շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի տանիքում (240 քմ)։ Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։52-ին, մարվել՝ 19։29-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել