HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արգելափակվել է բելառուսական Tut.by լրատվամիջոցը

Արգելափակվել է բելառուսական Tut.by անկախ լրատվամիջոցը։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է պարբերականի հիմնադիրներից մեկը։ 

Tut.by-ը անհասանելի է ինչպես Բելառուսում, այնպես էլ աշխարհի մյուս երկրներում։ Այն անհասանելի է նաև VPN-ի կիրառման ժամանակ։ Ավելի ուշ, ստեղծվել է կայքի «հայելի» կայքը։ 

Մայիսի 18-ին Tut.by լրատվամիջոցի խմբագրությունում և լրագրողների տներում ոստիկանությունն իրականացրել էր խուզարկություն։ Պետական վերահսկողության կոմիտեն հայտարարել է, որ Tut.by-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Ոստիկանությունը ձերբակալել է խմբագրության առնվազն 13 աշխատակիցների։ 

Tut.by-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովան, խուզարկությունից հետո, բերման է ենթարկվել ֆինանսական հետաքննությունների դեպարտամենտ։

Tut.by-ը Բելառուսի անկախ լրատվամիջոցներից մեկն է։ 2020 թվականի դեկտեմբերին նրան զրկել էին ԶԼՄ-ի կարգավիճակից՝ իբր 2020 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ չհիմնավորված լուրեր տարածելու համար։

Լուսանկարը՝ dpa-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter