HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն մայիսի 18-ին  «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել ազգային պարկի տնօրենի նոր պաշտոնակատար Արա Խլոյանին և ընթացիկ աշխատանքային հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ազգային պարկի նախկին տնօրեն Ադամ Պողոսյանին համատեղ աշխատանքի համար։

 Նորանշանակ տնօրենին առաջիկա անելիքները ներկայացնելիս՝ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը մատնանշել է պետական վերահսկողության այն բացերը, որոնց արդյունքում օրինազանց տնտեսվարողները «բնության հաշվին հարստանում են», խոսել է այն հիմնական ուղղություններից, որոնց արդյունքները գոհացուցիչ չեն, և այդ ուղղություններում նշանակալի առաջընթաց գրանցելու համար առավել մեծ ջանք է պահանջվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter