HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 մլն. դրամ նվիրատվություն «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին

Հայաստանում ֆրանսիական համալսարանը 4․000․000 դրամ նվիրատվություն է արել «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին։ Այս մասին տեղեկացնում է համալսարանի հանրային կապերի բաժինը։

«Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը առանձնակիորեն գնահատում  է Արցախյան պատերազմում ներգրավված զինվորների հերոսությունը։ Այսպիսով, 2020 թվականի պատերազմի մեկնարկից 2 շաբաթ անց ՀՖՀՀ-ն մշակել էր զինվոր ուսանողների վերաինտեգրման ծրագիր՝ դեպի ակադեմիական հաջողություն նրանց ուղեկցելու համար։

Համալսարանի՝ Հայաստանին և հայ երիտասարդությանն աջակցելու  ծրագրերի շրջանակում  նվիրատվության համաձայնագիր է կնքվել  ՀՖՀՀ-ի և «Զինվորների ապահովագրության» («1000+») հիմնադրամի միջև։ Սույն համաձայնագրով՝ ՀՖՀՀ-ն Հիմնադրամին  որպես բարեգործություն փոխանցել է 4000000 դրամ, որը ֆինանսավորվել է ԱԿԲԱ բանկի և Սոֆթկոնստրակտ ընկերության կողմից։

Այս նվիրատվությունն ի սկզբանե նախատեսված էր ՀՖՀՀ-ի 2020թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը կազմակերպելու համար, բայց ուսանողների նախաձեռնությամբ և առաջարկով համալսարանը որոշեց չեղարկել այն՝ «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին ֆինանսապես աջակցելու նպատակով։

ՀՖՀՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծում է «Մենք շատ ենք կարևորում օգնությունը զինվորներին, որոնք վտանգի տակ են դրել իրենց կյանքը կամ առողջությունը՝  ի պաշտպանություն Հայաստանի։ Կարևոր է նաև աջակցությունը նրանց ընտանիքներին։ Ուրախ ենք և հպարտ, որ հնարավորություն ունենք աջակցելու նրանց, հատկապես մեր ուսանողների առաջարկով, ովքեր իրենց այս նախաձեռնությամբ  արտահայտում են ՀՖՀՀ-ի գլխավոր արժեքներից մեկը՝  բարեվարքությունը»։


Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը  նշում է «Մենք շատ բարձր ենք գնահատում ՀՖՀՀ-ի նախաձեռնությունը, որը ալտրուիզմի վառ ապացույց է, և հուսով ենք՝ այն լավ օրինակ կծառայի մյուս հաստատություններին»»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter