
Հայտնի է «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակը
Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուք էջում գրել է, որ հայտնի է՝ ովքեր են լինելու «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակի առաջին եռյակում։
«Ըստ այդմ, դաշինքը կգլխավորի Հանուն Հանրապետետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, երկրորդ հորիզոնականում Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին Հանուն Հանրապետության և Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին», - գրել է պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել