ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս Հայաստան չճամփորդել
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան չճամփորդել։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համավարակը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրված է Պետքարտուղարության պաշտոնական կայք էջում։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի։
Բացի այդ, Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Արցախ և նրան հարակից տարածքներ, ինչը պայմանավորված է մարտական վերջին գործողություններով և ներկայումս Հայաստանի սահմաններին առկա լարվածությամբ։ Պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ Կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել Արցախ այցելած իր քաղաքացիներ համար:
Բացի այդ, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զգույշ լինել հայ-ադրբեջանական սահմանով անցնող ավտոճանապարհներին։
Զուգահեռաբար, ԱՄՆ Պետքարտուղարությունը նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի մասով։ Բացի վերը նշված պատճառներից, Ադրբեջանի պարագայում ընդգծվել է նաև ահաբեկչական խմբավորումների վտանգը։
Հիշեցնենք, որ երեկ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը։ Նա իր քաղաքացիներին կոչ էր արել չայցելել Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր։
Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել