HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթերաժամանակի ցածր գին՝ հավասար և մրցակցային միջավայր ստեղծելու համար

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածում Հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանվել է  45 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստատեսության հանրային կապերի բաժինը։
«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից սահմանված գինը անհամեմատ ցածր է Առաջին ալիքի առևտրային գովազդի սակագներից։ Մեկ րոպեի արժեքը զգալիորեն տարբերվում է նաև դաշտում առկա այլ առաջարկներից:
Փոփոխությունները միտված են քաղաքական ուժերի համար առավելագույն թափանցիկ և բարենպաստ միջավայր ապահովելուն։ Թեկնածուները լրացուցիչ մատչելի եթերաժամանակի միջոցով հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, օգտագործել Հանրային հեռուստաընկերության լայն լսարանը ընտրողների առավել լայն շրջանակի իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter