HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է. ««Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է տարածել, որ ոստիկանության որոշ ծառայողներ մտել են իրենց շտաբների տարածքներ, ինչի իրավունքը չունեն:

Հայտնում ենք, որ իրենց տարածքները սպասարկող ոստիկանության ծառայողներն այս օրերին այցելում են բոլոր նախընտրական շտաբներ, շտաբի պետերին հանձնում անձնական տվյալներով իրենց այցեքարտերը ու խնդրում նրանց կոնտակտային տվյալները՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելու նպատակով: Այս գործողությունները ոստիկանության գործառույթների շրջանակում են և առաջին հերթին բխում են նախընտրական շտաբների շահերից և ուղղված են դրանց բնականոն գործունեության ապահովմանը: Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter