Շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները. ներդրվել է մոտ 2 մլրդ դրամ
ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմադրամի հանրային կապերի բաժինը:
Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։
Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը` դեպի մայրաքաղաք։ Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։ Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին` էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ երկու միլիարդ դրամ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել