HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 19-ին հեռավար ձևաչափով կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, սլովենականը՝ Սլովենիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, ընդհանուր արտաքին և անվտանգության գլխավոր վարչության տնօրեն Յերնեյ Մյուլլերը:

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-սլովենական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ու փոխադարձ աջակցության հեռանկարներին, տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ եղավ ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ԵՄ խորհրդում Սլովենիայի նախագահությամբ անցկացվելիք ԱլԳ գագաթաժողովին, ինչպես նաև՝ Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF Enhancing Human Security) կազմակերպության սոցիալական ծրագրերով Հայաստանին աջակցելու հնարավորություններին։

Կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին։ 

Սլովենական կողմի ուշադրությունը հրավիրվել է հետպատերազմյան իրավիճակում Արցախի հարցի կարգավորման և մարդասիրական աջակցության հարցերին, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ մարզերում ստեղծված իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի առանցքային դերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման և մասնավորապես՝ կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Առանձնակի ուշադրություն դարձվեց հրատապ հասցեագրում պահանջող ռազմագերիների և հումանիտար աջակցության հարցերին»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter