Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկվել են Արցախում առկա իրավիճակը, ինչպես նաև իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին զարգացումները՝ Չմիացած երկրների շարժման մեջ Ադրբեջանի նախագահության շրջանակներում։
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը։
Լուսանկարը՝ Milliyet-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել