HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստանիսլավ Զաս. «ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Սյունիքի սահմանամերձ շրջաններում լարված իրավիճակի զարգացմանը»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում լարված իրավիճակի զարգացմանը։ Այդ մասին հայտնում է «Белта» գործակալությունը։

«ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Սա ևս քննարկման առարկա է դարձել ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի այսօրվա նիստում: Մենք ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ սկսված բանակցությունները, և վիճելի տարածքներից ստորաբաժանումների մի մասի դուրսբերման մասին համաձայնության ձեռքբերումը։ Մենք ընդգծում ենք 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների աներկբա կատարումը»,- նշել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է ռուս խաղաղապահների դերը՝ Արցախում իրավիճակի կայունացման գործում։ «Մենք տեսնում ենք երկարատև խաղաղության հաստատման հեռանկար։ Արդեն չեն կրակում, բայց իրավիճակը դեռևս լարված է»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը։

Լուսանկարը՝ Foto БелаПАН / Сергей Балай

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter