HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում արևային կայաններ կկառուցվեն

Կառավարության մայիսի 20-ի որոշմամբ «Բարի արև» ՍՊԸ-ն կօգտվի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է երեք 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների կառուցման և շահագործման համար՝ ՀՀ Գեղարքունիքի և Արագածոտի մարզերում։ Արևային կայաններից երկուսը գտնվում են Արագածոտն մարզի Արագածոտն համայնքում և մեկը Գեղարքունիքի մարզ Աստղաձոր համայնքում։

Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Risen Energy ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ (www.risenenergy.com), որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5 տոկոսը: Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին:

Ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 4․7 մլրդ դրամ։ Ներդրումների մոտ 80 տոկոսն արդեն իսկ իրականացվել է, ձեռք են բերվել հողամասեր, իրականացվել է շինարարություն և կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց, ինչպես նաև նախագծային աշխատանքներ։ Ներդրումների իրականացումը սկսվել է 2019 թ. և նախատեսվում է ավարտել սույն թվականի երրորդ եռամսյակում։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 871 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 250 հազար դրամ միջին աշխատավարձով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter