HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմում համալսարանից ներկայացուցիչներ չեն լինի

«Zoom» հարթակում այսօր՝ մայիսի 20-ին հրավիրվել էր ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ առցանց նիստ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների ընտրության օրակարգով, որը քվեակազմի բացակայության պատճառով տեղի չունեցավ: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը։

Դեռևս նախորդ գիտական խորհրդի նիստի ժամանակ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարարությունից ստացել է գրություն, որով առաջարկվում է մինչև մայիսի 24-ն առաջադրել ԵՊՀ ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանող անդամներին՝ ըստ կառավարության ընդունած որոշմամբ սահմանվող համամասնության:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածու առաջադրել էր միայն Ֆիզիկայի ֆակուլտետը՝ ներկայացնելով ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանի թեկնածությունը, որը հետո ինքնաբացարկ էր հայտնել՝ հրաժարվելով իր թեկնածությունից և հայտնելով, որ նախապես տեղյակ չի եղել իր առաջադրման մասին։

Այսօր հրավիրված առցանց նիստին Գեղամ Գևորգյանն ասաց, որ նախ՝ չկա անհրաժեշտ քվեակազմ նիստը սկսելու համար, բացի դրանից՝ չկան առաջադրված թեկնածուներ, ըստ այդմ՝ քննարկելու և քվեարկելու հարց. «Ես կտեղեկացնեմ, որ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհրդում ներկայացուցիչներ չի առաջադրում»:

Երեկ էլ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ հրաժարվում է մասնակցելուց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին՝ այն որակելով ապօրինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter