HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելառուսի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին:

Սերժ Սարգսյանը և Սերգեյ Մարտինովը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն:

Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:

Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ՝ Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են՝ նախագահ Սարգսյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Մարտինովը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter