HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սյունիքի մարզ ԵՄ անդամ պետությունների դեսպանների այցը եղել է վերջիններիս նախաձեռնությամբ

Սյունիքի մարզ դեսպանների այցը կայացել է Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների նախաձեռնությամբ։ Այդ մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵՄ պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների նախաձեռնությամբ կայացել է դեսպանների այցը Սյունիքի մարզ։ Այն իրականացվել է Արտաքին գործերի նախարարության միջոցով»,- նշել է Աննա Նաղդալյանը։ Այցի ընթացքում դեսպանները հանդիպել են նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ։

Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ դեսպանների այցն ունեցել է փաստահավաք առաքելություն։ Նրանք ցանկացել են տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ավետ Ադոնցը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԳՆ-ը տեղյակ է նոր եռակողմ փաստաթղթից, որի ստորագրման մասին, ավելի վաղ, հայտարարել էր վարչապետի պաշտոնակատարը, Ադոնցը հայտարարել է, որ ինքը, հավանաբար նաև ԱԳՆ-ը, տեղյակ չէ այդ փաստաթղթից։

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ են այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին, Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Հայաստանում Ֆրասնիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, Հայաաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Հայաստանում Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար  Քրիստոֆ Բարտզակը, Հայաստանում Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Հայաստանում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։ Նրանց ուղեկցել է արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը։

ՀՀ ԶՈւ կորպուսի հրամանատար Սամվել Մինասյանը եվրոպական երկրների դեսպաններին և Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներին ուղեկցել էր հայ-ադրբեջանական շփման գծի Սև լճի տարածք։ ՊՆ ներկայացուցիչը դիվանագետներին հայտնել է, որ սահմանին կան կուտակումներ, բացի այդ նկատվել են նաև հետախուզական անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter