HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սարգսյանն ընդունել է Փոլ Գավանին

Մայիսի 20-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցող Փոլ Գավանին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ի պաշտոնական կայքը։

«Ողջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:

Պաշտպանության նախարարի տեղակալը Փոլ Գավանին հանգամանորեն տեղեկացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով գերեվարված և անհայտ կորած համարվող անձանց հետ կապված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և ադրբեջանցի զինծառայողների կողմից կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցում ամբողջապես ներկայացվելու է առկա տեղեկատվությունը»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter