HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գողացել էր մարտական դիրքերը սնուցող հոսանքի մալուխը. ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։
«Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, համագործակցելով Բազումի բաժնի գործընկերների հետ, բերման ենթարկեցին Վանաձորի մի բնակչի՝ իր վարած մեքենայով հանդերձ։ Նա խոստովանեց արարքն ու մեքենայի սրահից ոստիկաններին ներկայացրեց կաթուցիչ և կանեփանման զանգվածով երկու փաթեթ։
Գողացված մալուխը հայտնաբերվել է Վանաձորի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում և առգրավվել։
Կատարվում է քննություն»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter