HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արևմուտքը համաձայնել է չեղարկել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները

Արևմտյան երկրների ներկայացուցիչները, Վիեննայում ընթացող բանակցությունների ժամանակ, համաձայնել են չեղարկել Իրանի նկատմամբ հիմնական պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Նա մեկնաբանել է Վիեննայում ընթացող բանակցությունները, որոնք վերաբերում են այդ երկրի միջուկային ծրագրին։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջ։ Արևմտուքի ներկայացուցիչները համաձայնել են չեղարկել հիմնական պատժամիջոցները, որոնք տարածվում էին նավթի, նավթաքիմիական արտադրանքի, փոխադրումների և ապահովագրության, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վրա։ Հիմա քննարկումներն ընթանում են որոշակի ոչ էական հանգամանքների շուրջ»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

Նախօրեին Իրանի նախագահը հայտարարել էր, որ Վիեննայում ընթացող բանակցությունները կավարտվեն իրանական կողմի հաղթանակով։

Մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է Իրանի միացյալ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) բանակցությունները, որոնք վերաբերում էին իրանական միջուկային ծրագրին։ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին ընդգծել էր վերջին երկու շաբաթների բանակցությունների արդյունքների առաջընթացը։

Ապրիլի սկզբից Վիեննայում ընթանում են Իրանի միացյալ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) բանակցությունները։ Նախատեսվում է, որ արևմտյան երկրները կհանեն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Իրանը կիրականացնի իր միջուկային պարտավորությունները։

Համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև Միացյալ Նահանգների պատվիրակության հետ։ Վիեննայում իրանա-ամերիկյան ուղիղ բանակցություններ չեն ընթանում։ Բանակցությունների բոլոր մասնակիցներն ընդգծում են աշխատանքի կայուն առաջընթացը։ Փորձագետները շարունակում են նաև աշխատել ապագա համաձայնագրի տեքստի շուրջ։ Բոլոր պատվիրակությունները մտադիր են աշխատանքները վերջնական ավարտին հասցնել մինչև այս տարվա մայիս ամսվա վերջ։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter