HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների բնակիչները կարող են մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին

«Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակված չէ»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնում է Հայաստանի վարչապետի աշխատակազմը։

Խոսքը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների մասին է, որոնք Արցախյան առաջին պատերազմից հետո վերաբնակվել էին Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում և հիմա վերադարձել են Հայաստան: 

Հայաստանի Հանրապետությունում 2021թ. հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն է նշանակվել: Հայտնի է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո պետական ծրագրով Քաշաթաղում և Քարվաճառում վերաբնակեցվել էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Նրանք տեղահանվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմի ժամանակ և վերադարձան Հայաստան:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ եթե այս կատեգորիայի անձինք բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով ունեն հաշվառում, ապա վերջիններս ընդգրկվում են ընտրողների ռեգիստրում, հետևաբար և ընտրողների ցուցակում։

Հաշվառում չունեցող քաղաքացիները, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ իրավունք ունեն դիմում ներկայացնել լիազոր մարմին (ոստիկանություն)՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվերակության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն։ «Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո, եռօրյա ժամկետում, դիմողին ընդգրկում է քվերակության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տեղեկանք է տրամադրում»,- հայտնում են Կառավարությունից։

Նշենք, որ ՀՀ-ում բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը ոստիկանությունն է։

Մեկնաբանություններ (2)

Մարգարիտա
Քանի որ արդեն բնակվում ենք ՀՀ -ում ,ցանկանում եմ մասնակցել կայացվող 2021թ-ի հունիսի 20-ի վարչապետի ընտրություններին
Anna Khajadourian
Մենք կարող ենք մասբակցել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter