Հայկ Մարությանը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ:
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քաղաքապետն անդրադարձել է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ կրթական ոլորտը պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից: Քաղաքապետ Մարությանը նաև շնորհակալություն է հայտնել կրթօջախների տնօրեններին ու մանկավարժական կոլեկտիվներին՝ համավարակի պայմաններում, ինչպես նաև պատերազմի օրերին լարված ու պատասխանատու աշխատանքի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել