HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Երևանում գիշերային լուսավորությամբ կապահովվեն ևս 168 փողոց և բակ, 14 այգի

Այսօր՝ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել մայրաքաղաքի շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, նաև կամարանցումների նկարազարդման գործընթացը՝ Երևանն առավել գրավիչ դարձնելու և ընդհանուր երևանյան միջավայրը փոխելու նպատակով:

Արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի փողոցների, բակային տարածքների և այգիների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները: Երևանի զարգացման ծրագրով միայն այս տարվա ընթացքում գիշերային լուսավորությամբ կապահովվեն ևս 168 փողոց և բակ, 14 այգի:

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև նստարանների և աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի այս տարվա ծրագրով նախատեսված խոշոր ճանապարհաշինական ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter