«Կարապի լճում» կրկին կարապներ կլողան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շուտով Երևանի կենդանաբանական այգուց կարապներ կտեղափոխվեն «Կարապի լիճ» ջրավազան, և երևանցիները հնարավորություն կունենան ամեն օր հիանալու լճում լողացող կարապներով:
Արդեն գործարկվել են «Կարապի լիճ» ջրավազանը և Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը: Այսօր՝ Երևանի քաղաքապետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է, որ այս տարի գործարկման նախապատրաստվող շատրվանային մյուս համալիրների ուղղությամբ աշխատանքները ևս կավարտվեն սահմանված ժամկետներում, և շատրվանները կգործարկվեն մայիսի 1-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել