HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ է բռնկվել գազաբալոնների տեղադրման կետում

Մայիսի 22-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքից պայթյունի ձայն է լսվել։

Արտակարագ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում, որը շահագործվում է որպես ավտոմեքենաների գազաբալոնների տեղադրման կետ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:38-ին, մարվել՝ 06:45-ին: Այրվել է ավտոտնակը (24 քմ), և պայթել է ներկի 2 տարա (500 մլ):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter